Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Երկրաշարժ Իտալիայում. 6 զոհ, հարյուրավոր տուժածներ

Երկրաշարժ Իտալիայում. 6 զոհ, հարյուրավոր տուժածներ
20.05.2012 | 08:15

Մայիսի 20-ի գիշերն Իտալիայի Բոլոնիա քաղաքից 35 կմ դեպի հյուսիս տեղի է ունեցել 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Ցնցումները տեղի են ունեցել 10,1 կմ խորության վրա: Վեց մարդ մահացել է, կան հարյուրավոր տուժածներ։ Սեյսմիկ ծառայությունը հայտնում է ավելի թույլ հետցնցումների մասին։ Երկրաշարժի հետևանքով ավերվել են բազմաթիվ շինություններ, այդ թվում՝ պատմական հուշարձաններ։ Աղետի վայրում աշխատում են որոնողափրկարարական խմբեր։ Հայտնի չէ, թե որքան մարդ է գտնվում փլատակների տակ։

Լիլիթ Գրիգորյան

Դիտվել է՝ 21468

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ